Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետը հանձնարարել է դիտարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու մեխանիզմներ

Վարչապետը հանձնարարել է դիտարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու մեխանիզմներ
13.01.2017 | 12:27

Կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու տարբերակներ քննարկել. «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,- ասել է վարչապետը:

Նա հանձնարարել է դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ, և ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ